ՆՆարե Ոսկանյան

Այս ընտրությունները որևէ պարագայում կասկածի նշույլ չեն կարող ունենալ. Սիմոնյան

Այս ընտրությունները որևէ պարագայում կասկածի նշույլ չեն կարող ունենալ. Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ այն ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախում, ցույց են տալիս Արցախի՝ որպես հանրապետություն կայացածությունը: 

Ալեն Սիմոնյանը նաև նշեց՝ վստահ է, որ այս ընտրությունները նույնպես որևիցե պարագայում կասկածի նշույլ չեն կարող ունենալ թե՛ գործընթացի, թե՛ կազմակերպվածության առումով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով նաև լրագրողների ու դիտորդական առաքելությունների սակավությանը, նշեց, որ եթե անգամ նրանց թիվն ավելի լիներ, կտրուկ փոփոխություններ չէին լինի:

«Կարևորն այն գործընթացներն են, որ տեղի են ունենում: Կարևորը Արցախի Հանրապետության ժողովրդի, քաղաքացու գիտակցությունն ու վստահությունն է, որը կա»,- ընդգծեց Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում