Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ մինչև ընտրությունների երկրորդ փուլը որևէ հանդիպումներ չի իրականացնելու, քարոզչությունն էլ կախված կլինի ակտիվությունից: «Ժողովուրդն ունի իր քվեարկելու որոշումը և շատ անելիքներ չկան, ամեն ինչ պարզ է լիենլու»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով այլ ուժերի հետ հնարավոր կոալիցիա կազմելուն, Հարությունյունյանը շեշտեց, որ նա կոալիցիա կկազմի միայն այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը: Օրակարգը վերաբերում է Արցախի սոցիալ տնտեսական զարգացմանը, անվտանգությանը, և նշեց, որ կա նաև մի պայման: Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այդ պայմանը վերաբերում է դեռ 2019 թվականի մայիսի 18-ին արված իր հայտարարություններին՝ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ: «Միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա ղարաբաղյան խնդիրն է: Փառք Աստծո այսօր որևէ տարաձայնություն չկա գոնե մեր քաղաական ուժի և Հայաստանի իշխանությունների միջև: Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակներում ՝ մենք համագործակցելու ենք»,-ասաց Հարությունյանը:










