ՆՆարե Ոսկանյան

Թող գային և իրենց տեսակետն արտահայտեին. Ս. Միքայելյան

Թող գային և իրենց տեսակետն արտահայտեին. Ս. Միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արտահերթ նիստում նշեց, որ այսօր  այդ պահին միայն իրենց խմբակցությունն է մասնակցում և այն որակեց արհամարհանք ամբողջ հայության համար: «Թող գային և իրենց տեսակետն արտահայտեին, բանավեճ լիներ և որոշեինք՝ ինչ է կատարվում: Այս օրենքի նախագծով մենք Հայաստանը չենք փրկում, բայց սա մի նշույլ է մեր հետագա գործունեության: Ամբողջ աշխարհը չի կարողանում այսօր որևէ ռեցեպտ առաջարկել վիրուսի կանխարգելման համար: Մենք մեր քայլերով, մեր արած գործերով պետք է կարողանանք մեր ժողովրդին զգաստացնել, պատրաստել: Վաղը շատ ուշ կլինի»,- ասաց Միքայելյանը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով միայն արտակարգ դրության ընթացքում քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու Կառավարության նախագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում