ՆՆարե Ոսկանյան

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց

Ազգային ժողովում այսօր ժամեր առաջ ավարտված արտահերթ նիստից հետո այժմ նորից արտահերթ նիստ է անցկացվում: Կողմ 70 ձայներով նախ հաստատվեց «2020 թվականի մարտի 31-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի հատուկ քննարկման հատուկ ընթացակարգի» որոշման նախագիծը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է մարտի 31-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված են երկու հարց: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու Կառավարության նախագիծը օրակարգում է:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ նախագծերից առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի», «էլեկտրոնային հաղորդակցության» ՀՀ օրենքներում լրացում կատարելու փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելն է: Երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Երկրորդ նախագիծը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» օրենքում լրացում կատարելու նախագիծն է: Այն առաջին ընթերցմամաբ արդեն ընդունվել է և կքննարկվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում