Իրավիճակը սահմանին վերահսկելի է, զորամասերում խստությունը մի քանի անգամ ավելացել է. ՊԲ հրամանատար

ԳԳայանե Թամամյան

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով մարտի 30-ի դիվերսիայի մասին՝ հրամանատարն ասել է, որ իրավիճակը վերահսկելի  է, և ամեն ինչ արվում է սպայական ու հրամանատարական կազմի կողմից՝  նման դեպքերը բացառելու համար:

«Էլիտար» զորամասի և այդ նույն զորամասում մահվան դեպքերի հետ կապված հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. 

«Բոլոր դեպքերի վերաբերյալ հարուցված են քրեական գործեր, և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն մասնակցություն կամ նպաստել են սպանություններին ու ինքնասպանություններին, անկախ պաշտոնից ու կարգավիճակից, կրելու են խիստ պատիժ: Խնդրահարույց զորամասերում պլանավորած են բոլոր միջոցառումները, հստակ խնդիրներ են առաջադրված, տրված են խիստ ցուցումներ, որպեսզի բացառվեն նման դեպքերը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում