ՆՆարե Ոսկանյան

Ապրիլի 1-ից՝ խորհրդատվական վեբինարների շարք գործարարների համար

Ապրիլի 1-ից՝ խորհրդատվական վեբինարների շարք գործարարների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով «Գործարարության աջակցման գրասենյակի» և «Ներդրումների աջակցման կենտրոնի» հետ, նախաձեռնել է հատուկ գործարարների համար մշակված խորհրդատվական վեբինարների շարք: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 

Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն վեբինարներ ճգնաժամային իրավիճակում բիզնեսի կառավարումից մինչև մարքեթինգային գործիքների կառավարում թեմաներով: Խորհրդատվության անհրաժեշտությունը բացահայտվել է էլեկտրոնային համապարփակ հարցաթերթի շնորհիվ, որը մարտի 23-ից ակտիվորեն շրջանառվել է թիրախային սուբյեկտների շրջանակում և այժմ ներառում է 1200-ից ավել տնտեսավարողների պատասխաններ։
 

Նշվում է, որ ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համավարակի տարածման պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն նաև տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։ Հարցաթերթի պատասխանների հիման վրա հստակեցվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների աջակցության գործիքները:
 

Էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնել ոլորտում գործող խորհրդատվական ընկերություններին ու անհատ փորձագետներին նախաձեռնությանը առանց հապաղելու և կամավոր հիմունքներով միանալու համար:
 

Վեբինարների շարքը մեկնարկում է ապրիլի 1-ին, ցանկը հասանելի է այս հղումով` https://bit.ly/3bClhcs:

Կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով յուրաքանչյուր վեբինարում ներկայացված հղմամբ։ Վեբինարի մասնակիցները կկարողանան իրենց հարցերն ուղղել խորհրդատուներին ու ստանալ մասնավոր դեպքերի համար նպատակային պատասխաններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում