ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց համաճարակի կանխարգելմանը միտված աղմկահարույց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց համաճարակի կանխարգելմանը միտված աղմկահարույց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Լուսավոր Հայաստան» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ են նախագծին: «Տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի այժմ: Առաջարկում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին չմասնակցել քվեարկությանը: Մենք չենք մասնակցելու»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում