ՆՆարե Ոսկանյան

Բաժնետիրական ընկերությունների ժողովները՝ առցանց քվեարկությամբ. նախագիծն ընդունվեց

Բաժնետիրական ընկերությունների ժողովները՝ առցանց քվեարկությամբ. նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և 91 կողմ ձայներով  ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների փաթեթը: 

Հիշեցնենք, որ նախագծով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում, հիմնվելով առաջարկությունների վրա, կատարվել են մի շարք փոփոխություններ: 

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության միջոցով: Դրանք կարող են իրականացվել՝ անկախ կանոնադրության միջոցով նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում