ՌՌոզա Խաչատրյան

Հրադադարի խախտումն արդարացում չունի. ԱԳՆ խոսնակ

Հրադադարի խախտումն արդարացում չունի. ԱԳՆ խոսնակ

Երեկ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ և խստորեն դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերը՝  երեկ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին հարցին ի պատասխան նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Որևէ կերպով չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում,  երբ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ տարածաշրջանի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները կենտրոնացված են կորոնավիրուսի դեմ պայքարին»,- նշել է Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը, պարզաբանելով նաև նախարարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ, նշել է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով չեն հրահրվել, պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով:

«Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով չեն հրահրվել, պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձագետներ նոր են բացահայտում այս տերմինը: Պետք է ափսոսանքով նշենք, որ որոշ փորձագետների մոտ էլ միջազգայնորեն ընդունված ռազմական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով»,- նշել է Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը նշել է, որ նախարարությունը նման իրավիճակներում ունի հստակ գործիքակազմ և լավագույնս տիրապետում է դրան:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին՝ 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ՝ Տավուշի դիրքերի ուղղությամբ, սակայն հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում