ՆՆարե Ոսկանյան

Նախագիծը գաղտնալսում չի ենթադրում. Մակունց

Նախագիծը գաղտնալսում չի ենթադրում. Մակունց

Ազգային ժողովում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի»  և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու  հարցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վիրուսի տարածումն աննխադեպ արագ է տեղի ունենում, հետևաբար դրա կանխարգելումը պահանջում է նույնկերպ համաչափ արագ գործողություններ:

«Նախագիծը միտված է արագ գործողություններ ձեռնարկելուն, րոպեների ընթացքում տեղեկատվություն ստանալուն, որը  հնարավորություն կտա կանխարգելել ու կյանքեր փրկել: Նախագիծը գաղտալսում չի ենթադրում, պարզապես արձանագրում է  փաստ՝ կապված հեռախոսազանգի ու կոնտակտի հետ: Տվյալները մեր առաջարկով ամբողջությամբ վերացվելու են  և այդ վերացնելու գործընթացին հետևելու է վերահսկողություն իրականացնող մարմինը՝ Ազգային ժողովը՝ բոլոր խմբացություններով միաժամանակ: Ներգրավվելուէ  նաև փորձագետ: Նախագծի գործողությունները ձեռնարկվելու են արտակարգ դրության այս պայմաններում և չեն ենթադրելու որևէ այլ միջամտություն»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում