ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ քաղաքացիների տարհանում է իրականացվել Չինաստանից, Իտալիայից, այս գիշեր՝ նաև Կալկաթայից. Ադոնց

ՀՀ քաղաքացիների տարհանում է իրականացվել Չինաստանից, Իտալիայից, այս գիշեր՝ նաև Կալկաթայից. Ադոնց

Ամենաառաջնայինը մեզ համար մեր քաղաքացին է՝ այս խոսքով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր իր ասուլիսը մեկնարկեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով գերատեսչության՝ վերջին օրերին իրականացված աշխատանքները: 

«Հայաստանից դուրս գտնվող մեր քաղաքացիներին, որոնք ուզում են վերադառնալ հայրենիք, կոչ ենք անում կապ հաստատել մեր դեսպանությունների, մեր դիվանագիտական ներկայացուցիչների և նախարարության հետ, ուր գործում են շուրջօրյա թեժ գծեր: Դա անհրաժեշտ նախապայման է մեր աշխատանքները դյուրացնելու համար»,- ասաց Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ քաղաքացիների կապը նախարարության և դեսպանությունների հետ թույլ է տալիս գնահատել իրավիճակը և օգնում է հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները ճիշտ համակարգելու և իրագործելու:

Նախարարի տեղակալի խոսքով՝ տարհանման բազմաթիվ գործողություններ են իրականացվել և՛ Չինաստանից, և՛ Իտալիայից, այս գիշեր՝ նաև Կալկաթայից: Ադոնցը նշեց, որ այս գիշեր Կալկաթայից Երևան է ժամանել 68 քաղաքացի՝ երեխաներ և ուսուցիչներ, որոնք սովորում էին Կալկաթայի Հայոց բարեգործական դպրոցում:

Նախարարի տեղակալը նշեց նաև, որ գերատեսչությունը համակարգված աշխատանք է իրականացնում առողջապահության նախարարության հետ միասին, և այժմ քննարկվում է բժշկական սարքավորումների և նյութերի ներմուծումը Հայաստան: Ադոնցը նշեց նաև, որ նախարարությունն անում է ամեն բան՝ բեռնափոխադրումները դյուրացնելու համար և բարձր գնահատեց համագործակցության մակարդակը Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ:

Ադոնցը նշեց, որ Իտալիայում մեր քաղաքացիներից մեկը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, արդեն ապաքինվել է և ամենօրյա կապի մեջ է դեսպանության հետ: Նախարարությունն այժմ քննարկում է նրան հայրենիք վերադարձնելու հնարավորությունները:

«Մոտ 46 երկրում մի քանի հարյուր մեր քաղաքացիներ կան, որոնց անուն առ անուն գիտենք, բոլորի հետ ամենժամյա կապի մեջ են դեսպանությունները»,- նշեց Ադոնցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում