ՆՆարե Ոսկանյան

Հարավային Կորեայում կիրառել են ավելի խիստ միջոցներ, և վարակի աճը կտրուկ նվազել է. Ռուբինյան

Հարավային Կորեայում կիրառել են ավելի խիստ միջոցներ, և վարակի աճը կտրուկ նվազել է. Ռուբինյան

«Հարավային Կորեան ամենահաջողն է պայքարում կորոնավիրուսի դեմ: Առաջարկվում է Հարավային Կորեայի փորձը  տեղայնացնել Հայաստանում՝ շատ ավելի թեթև  մակարդակով, այդպիսով  փրկելով կյանքեր: Ընդդիմությունը մանիպուլյացիա է անում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նախագծին, որով  նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Ռուբինյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Հարավային Կորեան աշխարհում երկրորդ տեղում էր կորոնավիրուսի վարակակիրների թվով: Ուներ աճի շատ մեծ տեմպ, իսկ այժմ նրանց հաջողվել է դանդաղեցնել համաճարակի տարածումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներ մի շարք ելույթներում գովել են հարավկորեական փորձը և խորհուրդ են տվել մյուս երկրներին ևս ներդնել այն:

«Հարավային Կորեայում ներկայացվում են ավելի խիստ միջոցառումներ, քան Հայաստանում առաջարկվող նախագծով: Հարավային Կորեայում վարակակիրների շարժը ֆիքսում են VPS-ի օգնությամբ, կրեդիտ քարտերի: Նրանք ոչ միայն ֆիքսում են այդ շարժը, այլ նաև քաղաքացիներին sms-ներով տեղեկացնում են այլ քաղաքացիների շարժի մասին: Մեզ մոտ առաջարկվում է սրանից շատ ավելի թեթև կարգավորում, որն ուղղված է համաճարակը դադարեցնելուն»,- ասաց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում