ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը Նիդեռլանդների համար այսուհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր

Հայաստանը Նիդեռլանդների համար այսուհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր

Նիդեռլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը: 

«Նիդեռլանդների արդարդատության և անվտանգության նախարարության միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018 թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը, և մի շարք այլ ցուցանիշներ հաշվի առնելով՝ Հայաստանն այսուհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում