ՌՌոզա Խաչատրյան

Արցախ մեկնող ԱԺ պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Միրզոյան

Արցախ մեկնող ԱԺ պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Միրզոյան

Խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախ մեկնող ՀՀ ազգային ժողովի պատգամավորները Ռապիդ թեստեր են հանձնել, և նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ 

«Արցախի ընտրությունների հետ կապված՝ Ազգային ժողովն այնտեղ պետք է դիտորդական առաքելություն իրականացներ, պատվիրակություն պետք է ուղարկեր։ Նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները։ Ռապիդ թեստերը երկու մեր գործընկերոջ մոտ դրական են եղել, մեր երկու գործընկերը կրկնակի թեստավորում են անցել PCR թեստով: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ առողջապահության նախարարը գիշերը ինձ տեղեկացրել է, որ կրկնակի թեստերի արդյունքները եղել են բացասական, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, կասկածն էլ հերքվել է»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում