ՌՌոզա Խաչատրյան

Հետ տարեք այս նախագիծը, սա հետընթաց է ժողովրդավարությունից. Զոհրաբյան

Հետ տարեք այս նախագիծը, սա հետընթաց է ժողովրդավարությունից. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով նաև նախատեսվում է միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:

Զոհրաբյանը նշեց, որ նախագիծը հետընթաց է ժողովրդավարությունից, այն պետք է հետ կանչել, և որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

«Ոնց եք անելու, ով սմարթֆոն չունի տալու եք: Դուք ուղղակիորեն ծախսելու եք հսկայական ռեսուրսներ, որը ոչինչ չի տալու»,- նշեց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում