ՆՆարե Ոսկանյան

Այգեհիմնման աշխատանքների համար գյուղացին 5 տարի ոչ տոկոս, ոչ մայր գումար չի վճարի. էկոնոմիկայի փոխնախարար

Այգեհիմնման աշխատանքների համար գյուղացին 5 տարի ոչ տոկոս, ոչ մայր գումար չի վճարի. էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումների ծրագրով գյուղատնտեսական ինչ գործիքակազմեր են կիրառվելու։ Նա նշեց, որ գործիքակազմերից առաջինը վերաբերում է արդիական տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության բարձրացմանը։ 

«Առաջին փաթեթը վերաբերում է միկրովարկերին։ Զրոյից մինչև 1 միլիոն դրամանոց վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով։ Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում՝ մինչև 9 ամիս։ Ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնային տնտեսության մեջ, իրականացնել հողի մշակման աշխատանքները, իսկ 9 ամիս հետո, երբ բերքը կարող է վաճառած լինել և գումար ունենալ, նոր սկսում է մարումը։ Ընդհանուր տոկոսադրույքը կարող է օգտագործել մինչև մարման ժամկետը՝ երկու տարի»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց նաև, որ կլինեն 3-15 միլիոն դրամանոց վարկատեսակներ, որոնք կտրամադրվեն մինչև 5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 12 ամիս։

Փոխնախարարն ընդգծեց, որ լավ առիթ է չմշակվող հողատարածքները մշակելու համար, քանի որ ինտենսիվ այգիների համար առաջարկվում է 0,5-ից մինչև 100 հա հնարավորություն, որ ֆերմերն այգեհիմնման աշխատանքներ կատարի։

«Ընդհանուր բյուջեն յուրաքանչյուր վարկառուի համար սահմանվում է մինչև 2,5 միլիարդ դրամ։ Ձեռք են բերում տնկանյութ, որը հավաստագրված է, կա բուսասանիտարական անձնագիր, տնկում են իրենց այգում, այգեհիմնման աշխատանքներ են կատարում և 5 տարի ժամկետում ոչ մի տոկոս, մայր գումար չեն վճարում։ Երեք տարի է պահանջվում, որ ինտենսիվ այգիներում ներդրված գումարը հետ պահանջվի, եթե երրորդ-չորրորդ տարուց սկսած չորրորդ  տարում գումար ես գեներացնում, ապա հինգերորդ տարում ամբողջությամբ պատրաստ ես լինում, որպեսզի վարկի ամբողջ գումարը մարես»,- ասաց Խոջոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում