ՆՆարե Ոսկանյան

Միանվագ դրամաշնորհ՝ հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն աշխատավարձի ֆոնդը պահպանած կազմակերպություններին

Միանվագ դրամաշնորհ՝ հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն աշխատավարձի ֆոնդը պահպանած կազմակերպություններին

Կռաավարության այսօրվա նիստում ներկայացվեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման հինգերորդ միջոցառումը» հաստատելու հարցը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվող գործիքը  խրախուսելու է նրանց, որոնք չնայած դժվար ժամանակներին՝ պահպանել են աշխատանքի տեղերը և աշխատավարձերը։ Կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք ունեցել են 2-50 վարձու աշխատակից  տնտեսավարողները, իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Հաշվի է առնվելու այն հանգամանքը, որ  այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը պահպանած լինեն աշխատավարձի ֆոնդը։ Այդ դեպքում կօգտվեն միանվագ դրամաշնորհներից։ 

«Բացառություն են բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների և ֆոնդերի, վիճակային խաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նախատեսվում է միանվագ դրամաշնորհը տրամադրել  յուրաքանչյուր 5 աշխատակցի հաշվով։ Յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է որպես միանվագ դրամաշնորհ։ Նախարարը տեղեկացրեց, որ այն կազմակերպությունները, որոնք ունեցել են մինչև 5 աշխատակից՝ ուղղակի միջին աշխատավարձի չափով վերադարձ է կատարվելու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում