ՌՌոզա Խաչատրյան

Հայտնաբերել և խստագույնս պատժել ՀԴՄ չտպելու ցանկացած դեպք․ Փաշինյան

Հայտնաբերել և խստագույնս պատժել ՀԴՄ չտպելու ցանկացած դեպք․ Փաշինյան

Առաջին եռամսյակի մասով հարկային եկամուտները մոտ 5 միլիարդ դրամով կգերակատարվեն՝ Կառավարության նիստին տեղեկացրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կրկին խոսեց հարկային կարգապահության կարևորության մասին։

«Այսօր շատ սոցիալական խնդիրների մասին են խոսում, սոցիալական աջակցության խնդիրների մասին են խոսում։ Այս խնդիրների լուծման համար Կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, և այդ եկամուտները պետք է ապահովվեն հարկային համակարգի միջոցով։ Շատ է ասվում, որ մարդիկ չեն աշխատում, բայց իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, եկամուտների բացակայության, շրջանառության բացակայության, շահույթի բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա ձևավորված հարկային պարտավորվածություն»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ընթանում ՀԴՄ-ներ տպելու գործընթացը: Նա հորդորեց խստացնել գործընթացը, հայտնաբերել և խստագույնս պատժել ՀԴՄ չտպելու ցանկացած դեպք։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ի պատասխան վարչապետի հորդորի՝ նշեց, որ կոմիտեն աշխատում է ամբողջ ծավալով, որևէ կրճատում չի իրականացվել։ Հսկողական գործառույթներ իրականացնող երկու վարչությունները ողջ ծավալով իրականացնում են իրենց ծառայությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում