ՌՌոզա Խաչատրյան

Եթե այս տեմպերը պահպանվեն, յոթնօրյա ժամկետում էլ կավարտվեն խիստ սահմանափակումները․ Ավինյան

Եթե այս տեմպերը պահպանվեն, յոթնօրյա ժամկետում էլ կավարտվեն խիստ սահմանափակումները․ Ավինյան

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմի ընթացքում ընդհանուր ուղևորահոսքի թվերը 2019-ի համեմատ։

Ավինյանը նշեց, որ եթե 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին օրական միջին թվով Երևանում եղել է 550 հազար ուղևոր, ապա մարտի 25-ի  դրությամբ ունենք 30 անգամ կրճատված ուղևորահոսք՝ 18 հազար ուղևոր։

«Մեր քաղաքացիները, կարծում եմ՝ բավականին գիտակցաբար են մոտենում այս վիճակին, իհարկե լինում են խախտումներ։ Ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։ Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, որովհետև դրանք արված են միայն վարակի տարածումը կանխելու նպատակով»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ, եթե այս տեմպերը պահպանվեն, ի սկզբանե մատնանշված յոթնօրյա ժամկետում էլ կավարտվի ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների ռեժիմը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում