«Առևտրի իրականացման վայրերում արգելվելու է դրանց գործունեությունը բաառությամբ այդ վայրերում գործող պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների»,-ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կարող են մատուցվել այնպիսի ծառայություններ, որոնք չեն գտնվում այդ որոշման հավելվածում՝ այս պահին արգելված են, բայց կարող է որոշում կայացվի և այդ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակներն իրականացվեն:
«Միևնույն ժամանակ բացառությունների շարքում են նաև 96.09 տնտեսական գործունեության դասիչի ներքո այլ ծառայությունների մատուցում չներառված ուրիշ խմբավորումներում: Օրինակ՝ մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների գործունեությունն է, կշեռքների, ճնշման, չափման սարքավորումների կամ կոմունալ վարձերի վճարման ապարատների գործունեությունն է»,-ասաց Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ որոշակի սահմանափակվում են, օրինակ հեռահաղորդակցության խմբին դասվող այն քաղաքացիների , տնտեսվարող սուբյեկտների սպասարկումը, որոնք իրականացվում են միմիայն առցանց կամ հեռավար եղանակով՝ հետաձգելի անհրաժեշտությունից ելնելով և որոնց սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով:
«Էլեկտրականության, գազի, գոլորշու և օդի մատակարարում կամ ջրամատակարարում, կոյուղի , թափոնների կառավարում և վերամշակում: Այս տնտեսական գործունեությունները արգելված չեն: Սակայն, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործունեություն են իրականացնում այդ կոնկրետ ոլորտում՝ պետք է նվազագույն անձնակազմ ով աշխատեն:
Սիմոնյանը շեշտեց, որ հնարավորինս բոլոր տնտեսվարողներին էլեկտրոնային առաքմամաբ կտրամադրվեն բոլոր նյութերը և պարզաբանումները:










