ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված տուրքի ժամկետը կերկարաձգվի

ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված տուրքի ժամկետը կերկարաձգվի

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում և «Գործունեության ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ 2019-ի հունիսին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել էր 14.000 դրամ պետական տուրք: Օրենքի  փոփոխությունը գործում էր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը: 

Նախագծով առաջարկվում է պաշտպանական միջոցի ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը: «Պաշտպանիչ միջոցը կիրառվել է, քանի որ վերջին տարիներին Իրանի արժույթի անկում է եղել, երկրորդը՝ հարավային գործընկերոջ կողմից վարվող քաղաքականությունը և երրորդը՝  իրանական տնտեսությունը վերջին տարիներին  անկում է գրանցում: Արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը, արդյունքում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, որի արդյունքում գինը անկում է ապրում»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում