ՆՆարե Ոսկանյան

Երեկ սգո 115 արարողություն է եղել, 20 հոգու սահմանափակման ռեժիմը պահպանվել է. Մհրյան

Երեկ սգո 115 արարողություն է եղել, 20 հոգու սահմանափակման ռեժիմը պահպանվել է. Մհրյան

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ասուլիսի ընթացքում արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողությունները բաժանեց երկու փուլի: Նա նշեց, որ առաջին փուլով Իրանից եկող բեռնատար մեքենաների վարորդներին թույլ չեն տվել կոնտակտի մեջ մտնել ՀՀ քաղաքացիների հետ: Փոխոստիկանապետի խոսքով՝ ուղեկցումները կատարվում են խմբերով՝ սահմանից դեպի տերմինալ:

Հաջորդ փուլով, ըստ Մհրյանի, Առողջապահության նախարարության հետ իրականացրել են այն անձանց մեկուսացումը, որոնք հնարավոր վարակակիր կարող են լինել:  

«Երկրորդ փուլով մեր գործողությունները սկսվեցին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ ռեժիմ: Ավելացան մեր կայուն պահակակետերը, որտեղ հնարավոր վարակակիրներին ենք տեղաբաշխում: Իրականացնում ենք նաև ինքնամեկուսացված քաղաքացիների հսկողությունը հեռախոսակապի միջոցով՝ տեղեկություններ ստանալով Առողջապահության նախարարությունից»,- ասաց Մհրյանը:

Նա նաև նշեց, որ Էջմիածին քաղաքում մեկուսացումն իրականացվել է 28 պահակակետով: Տեղեկացրեց, որ պարետի ցուցումով հանձնարարություն ստանալուց հետո հսկողություն են իրականացնում նաև հուղարկավորություն կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝  համագործակցելով ինքնակառավարման մարմինների հետ:

«Սկսեցինք տեղեկատվություն հավաքել այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնք իրականացնում են հուղարկավորություն, տարբեր միջոցառումներ: Ոստիկանությունը ցուցումը ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ սուբյեկտներին, որոնցից 1133-ը զվարճանքի և ժամանցի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ: Երեկվա դրությամբ հոգեհանգստի և հուղարկավորության  115 միջոցառումներ է սպասարկվել, և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,- ասաց Մհրյանը: 

Նշեց նաև, որ ցուցումներ են ուղարկվել օբյեկտներին, որոնք պետք է պարետի ցուցումով դադարեցնեին իրենց աշխատանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում