ՆՆարե Ոսկանյան

ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսադրույքերով որոշ ապրանքներ կներմուծվեն մինչև սեպտեմբերի 30-ը. Սիմոնյան

ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսադրույքերով որոշ ապրանքներ կներմուծվեն մինչև սեպտեմբերի 30-ը. Սիմոնյան

«Կա պարետի կողմից սահմանված ապրանքների ցանկ, որոնց փոխադրումը Հայաստան կամ Իրան իրականացվում է բժշկական նշանակություն ունեցող սարքավորումների, դեղամիջոցների դեպքում  նախարարության համաձայնության ներքո, իսկ մնացած այլ ապրանքների ցանկը՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ սահմանային իրավիճակից կախված: Այսինքն՝ սահմանի թողունակությունից կախված՝ իրականացվում է Մեղրի անցումային կետում կամ Ագարակ մաքսային վերահսկողության կետում: Ապրանքների ցանկն այս պահի դրությամբ սահմանափակ է»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ դրանք այն ապրանքներն են, որոնք  անհրաժեշտ են Հայաստանի տնտեսվարողներին, և ցանկը պարբերաբար վերանայվում է:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև, թե Վրաստանում ինչ սահմանափակումներ կան: Օրինակ, Վրաստան ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից, չի թույլատրվում, որ վարորդը մտնի Վրաստանի տարածք, և վարորդին փոխարինում են: Միաժամանակ գործում է հատուկ կարգ, որով հնարավոր է, որ փոխարինեն նաև քարշակը կամ մեքենան:

Վարոս Սիմոնյանն ասուլիսի ընթացքում նաև տեղեկացրեց, որ մարտի 16-ին ԵԱՏՄ խորհրդի տեսակոնֆերանսով նիստի ժամանակ ՀՀ կառավարության առաջարկությամբ հաստատվեց համապատասխան որոշում՝ մի շարք ապրանքատեսակների համար: Դրանք այն ապրանքատեսակներն են, որոնք ունեն բժշկական նշանակություն դեղամիջոցներ և այն ապրանքատեսակները, որոնք անհրաժեշտ են: Տեղեկացրեց՝ ներկա իրավիճակում դրանք կներմուծվեն ողջ ԵԱՏՄ տարածք զրոյական մաքսադրույքերով: «Որոշումը կգործի նման ընթացակարգով մինչև սեպտեմբերի 30-ը: Հնարավոր է, որ անհրաժեշտությունից ելնելով այն երկարացվի, և որոշումը ուժի մեջ կմտնի վերջնական հաստատումից հետո 10 օրվա ընթացքում, բայց կտարածվի մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների  վրա»,-ասաց նախարարի տեղակալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում