ՆՆարե Ոսկանյան

Ռեզերվային ավտոբուսները անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն. Կարապետյան

Ռեզերվային ավտոբուսները անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն. Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ, որոնք պահվում են հենց կոլապսային իրավիճակներում օգտագործելու համար: «Հիմա ունենք լարված, վատթար վիճակ տրանսպորտի հետ կապված, բայց կոլապսից հեռու ենք»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա նշեց, որ մասնավոր ուղևորափոխադրող մի շարք ընկերություններ որոշակի փոփոխություններ են կատարել վարորդներից ստացվող պլանի հարցում և նվազեցրել են տուրքերը: «Տեղյակ եմ, որ քաղաքապետարանը և  կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում որոշակի այլ տուրքերի վերանայման հարցում»,- ընդգծեց քաղաքապետի մամուլի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում