ՆՆարե Ոսկանյան

Ավտոբուսներով նախկինում օրական 70.000 ուղևոր էր երթևեկում, այժմ՝ 20.000. Հարությունյան

Ավտոբուսներով նախկինում օրական 70.000 ուղևոր էր երթևեկում, այժմ՝ 20.000. Հարությունյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այօր ասուլիսում ներկայացրեց, որ COVID-19-ի տարածման կանխարգելման ուղղությամբ քաղաքային իշխանությունը օր ու գիշեր աշխատանքներ է կատարում՝ հետևելով Առողջապահության նախարարության, պարետատան և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումներին:

Անդրադառնալով հարցին, թե մայրաքաղաքում քանի մարդու է ցուցված տանը մնալ, որոնք 14-օրյա կարանտինի մեջ են, Հարությունյանը նշեց, որ հստակ թիվ այս պահին չի կարող ասել: «Այն քաղաքացիներն են, որոնք եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել. նրանք ինքնամեկուսացած են տանը: Հսկողություն է կատարվում առաջնային օղակի կողմից՝ պոլիկլինիկայի բժիշկների: Շաբաթ և կիրակի օրերին էլ աշխատում են»,- ասաց Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալը հորդորեց քաղաքացիներին՝ խնդիրների դեպքում դիմել պոլիկլինիկայի բժիշկներին, որոնք կօգնեն ճիշտ ախտորոշում ստանալ: Նշեց՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում գործում են երեք ռենտգեն կաբինետներ, և այն քաղաքացիները, որոնց կտրվի ցուցում, որ պետք է անցնեն նաև ռենտգեն, կարող են գնալ և անվճար ռենտգեն հետազոտություն անցնել: 

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են և աշխատում են, ախտահանվում են: Քաղաքային տրանսպորտի այն վարորդները, որոնք պարետատան ցուցումով ցանկալի չէ, որ աշխատեն՝ 60-ն անց են կամ ունեն խրոնիկ հիվանդություններ, տանն են և չեն աշխատում: Քաղաքապետի տեղակալը ներկայացրեց նաև, որ այս օրերին և՛ ուղևորների քանակն է քիչ տրանսպորտում, և՛ տրանսպորտի շարժակազմն է քիչ:

«Եթե սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենը ունենում էր շուրջ 75.000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է 15.000: Այսինքն՝ մետրոյի ուղևերների քանակը մոտ հինգ անգամ կրճատվել է: Ավտոբուսներով նախկինում 70.000 էր, այժմ՝ 20.000 ուղևոր է օրական: Մինչ այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս»,- տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում