ԳԳոհար Սիմոնյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը խախտողների պատասխանատվությունը խստացնող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը խախտողների պատասխանատվությունը խստացնող նախագիծը

Ազգային ժողովը քիչ առաջ արտահերթ նիստում և առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՝ Կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը։

Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։

Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու համար տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապտիկի չափով։

Նշվում է, որ եթե մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտումն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, ապա արարքը կպատժվի կալանքով՝ նվազագույնը 3 ամիս, առավելագույնը 5 տարի ժամկետով։

Առաջարկությունների  համար սահմանված է մեկօրյա ժամկետ, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի ժամը 11:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում