Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական՝ հաղորդում է AnalitikaUA.net-ը:

«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը»,- հայտնում է կայքը:

Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին)  հարցերով խորհրդականը:

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում, և պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում»,- իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում