ՆՆարե Ոսկանյան

Բիզնեսին 25 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերելու, ևս 25 մլրդ՝ անհրաժեշտության դեպքում. վարչապետ

Բիզնեսին 25 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերելու, ևս 25 մլրդ՝ անհրաժեշտության դեպքում. վարչապետ

Մեր առջև խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս,  Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք պետք է այս ընթացքւմ իրագործենք զարգացման ծրագրեր: Պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, և այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ կանխատեսելի է, որ ճգնաժամը սոցիալական մարտահրավերներ կբերի, և պետք է համարժեք քայլեր ձեռնարկվեն այդ մարտահրավերների ուղությամբ: Փաշինյանը նշեց, որ նախկինում սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման գործընթացներ էին տեղի ունենում, նման երևույթները պետք է բացառել:

«25 միլիարդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Մոտ 80 միլիարդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,- հայտնեց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում