ԱԱրևիկ Աբելյան

Մինչև մարտի 24-ը ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահմանափակել է միայն ցամաքային և օդային հաղորդակցությունը

Մինչև մարտի 24-ը ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահմանափակել է միայն ցամաքային և օդային հաղորդակցությունը

ՀՀ Կառավարության մարտի 17-ի որոշմամբ՝ մինչև 2020 թ. մարտի 24-ը ներառյալ սահմանափակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:

Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմերին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին: 

Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում