ՆՆարե Ոսկանյան

ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը հայտնեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:

«Մեր վարչությունում գործող թեժ գծին զանգեր ենք ստանում Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներից, նրանց հետ մշտական կապ ենք պահպանում։ Համապատասխան որոշում գտնելուց հետո մենք կփորձենք քաղաքացիներին աջակցել և օգնել»,- նշեց Ավետիսյանը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն դիմել իրենց գերատեսչության հյուպատոսական վարչություն, հորդորեց անպայման կապ հաստատել։

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ուստի մեր քաղաքացիներին խնդրում ենք նաև հյուպատոսական հաշվառման կանգնել, որպեսզի մենք էլ իմանանք, թե քանի քաղաքացի ունենք այնտեղ»,- ասաց Նաղդալյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում