ՆՆարե Ոսկանյան

Ներառական կրթություն ստացող երեխաներին հեռավար ուսուցումը ավելի մեծ հնարավորություններ կտա. Անդրեասյան

Ներառական կրթություն ստացող երեխաներին հեռավար ուսուցումը ավելի մեծ հնարավորություններ կտա. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերով դասերի անցկացման նախաձեռնությանը, նշեց, որ այն հնարավորություն կտա ունենալ սփռման ավելի մեծ տիրույթ, և որոշակի առումով նաև այդ կրթական ռեսուրսը հասանելի դարձնել նույնիսկ հեռավոր համայնքներում բնակվող քաղաքացիներին ու երեխաներին:

«Ինչպես նաև հնարավոր կլինի առանց լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության դիտել յութուբյան մեր ալիքը և լինել հաղորդակից այն նյութերին, որոնք կպատրաստվեն և կհեռարձակվեն»,- ասաց Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև ներառական կրթություն ստացող երեխաների հեռավար ուսուցմանը՝ ընդգծելով, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցների օգտագործումն ավելի մեծ հնարավորություններ է տալիս: «Հեռավար ուսուցման նյութերը շատ ավելի բազմազան են՝ և՛ ձայնային են, և՛  տեքստային, և՛ պատկերային: Սա հնարավորություն կտա, որ մենք կարողանանք հաշվի առնել ուսուցման ընթացքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և համապատասխան բովանդակություն հասցնել նրանց»-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում