Ուստարվա ավարտի հետաձգումը կախված կլինի հեռավար ուսուցման ընթացքից

ԱԱնուշ Մուրադյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ուսումնական տարվա ավարտի և ընդունելության քննությունների հնարավոր հետաձգմանը, ասաց, որ այն կապված կլինի ծավալից, որ ուսուցիչները կիրականացնեն հեռավար ուսուցման համակարգով: «Եթե մենք տեսնենք, որ մեծ ծավալներ է կրում, կարող ենք եզրակացություններ անել և ասել, թե մենք արդյոք լրացուցիչ դասերի և ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենա՞նք: Պետք է այնպես անենք, որ այս անընդհատության ապահովման արդյունքում հետաձգումներ՝ եթե լինեն, քիչ լինեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև, թե ինչպես է լուծվելու ամառային զորակոչին բանակ գնացող աշակերտների հարցը, և ինչ հնարավորություն է տրվելու շրջանավարտներին, որոնք պատրաստվում են ընդունելության քննության մասնակցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հարցը միջգերատեսչական տիրույթում է, և այս ընթացքում պետք է սերտ քննարկումներ ունենան պաշտպանության նախարարության հետ և, կախված ընթացիկ իրավիճակից, երբ կկիրառվի հեռավար ուսուցման գործընթացը, կկայացվեն նաև համապատասխան ժամկետների որոշումները:

«Ամեն ինչ պետք է անենք, որ զորահավաքային գործընթացը չվտանգենք: Ավարտական դասարանների գործընթացները պատշաճ իրականացնելու և զորահավաքի բնականոն ընթացքը ապահովելու համար առանց պաշտպանության նախարարության համագործակցության չենք կարող»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում