ՆՆարե Ոսկանյան

Ցեմենտի ներմուծումը կայունացել է, արտադրության աճը` ոչ. պետտուրքի ժամկետը կերկարացվի

Ցեմենտի ներմուծումը կայունացել է, արտադրության աճը` ոչ. պետտուրքի  ժամկետը կերկարացվի

Ազգային ժողովում  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասել է, որ ներկայում Իրանից և մի շարք այլ երկներից եկող ցեմենտի գները անբնական ցածր մակարդակի վրա են: Ներկայացրել է, որ դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ, օրինակ՝ որոշակի սանկցիաների արդյունքում Իրանի տնտեսական մոդելի փոփոխությամբ՝ էներգիակիրների արժեքը իջել է, ինչի հետևանքով ցեմենտի ներքին պահանջարկն ընկնում է:

Ավանեսյանը նշել է. «Արդյունքում խնդիր ենք ունենում, որ պահանջարկն իջել է, գինը՝ նվազել. սա կարճաժամկետ երևույթ է՝ կառուցվածքային լուրջ փոփոխություններով պայմանավորված չէ և ինչ-որ ժամանակ հետո վերանալու է: Կառավարությունը առաջարկել էր, որ այդ ժամանակավոր երևույթից որոշակի բալանսավորենք տնտեսվարողների մրցունակությունը հենց այդ տուրքի մատուցմամբ»:

Ավանեսյանն ասել է, որ երբ սկսեցին տուրքը կիրառել՝ ցեմենտի ներմուծումը կայունացավ, բայց ներմուծման ծավալներն այնքան չէին, որ ցեմենտի արտադրության ծավալն աճեր:

«Առաջարկվում է երկու ամսով՝ մինչև հուլիսի մեկը, շարունակել տուրքի կիրառումը մինչև մոնիտորինգը: Մեկ-երկու ամսվա ընթացքում, ենթադրում ենք, որ լրացուցիչ գործիքակազմով կգանք»,-ասել է Ա. Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ  սահմանվել էր պետական տուրք՝ 14 հազար դրամի չափով, որի նպատակը ցեմենտի ներքին արտադրությունը խթանելն էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում