ՆՆարե Ոսկանյան

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որում ներկայացվում է, թե ինչպես պետք է ինքնամեկուսանալ: Նշված է, որ նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: 

Պետք է հետևել ցուցումներին՝

  • մնալ տանը. մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ պատվիրել դրանք հեռախոսով կամ առցանց.
  • մեկուսացվել տան անդամներից.
  • ընտրել բացվող պատուհանով, լավ օդափոխվող տարածք.
  • հնարավորության դեպքում օգտվել առանձին լոգարանից.
  • եթե ստիպված եք կիսել լոգարանը, ապա պարբերաբար պատշաճ կերպով մաքրել այն.
  • առանձնացնել տնային պարագաները տան մյուս անդամներից՝ սպասքը, սրբիչները, անկողնային պարագաները.
  • լվացքի համար ապահովել ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան (առնվազն 60 աստիճան).
  • զանգահարել բժշկին նախքան նրան այցելելը .
  • կրել բժշկական դիմակ, եթե ցուցված է.
  • փակել բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս.
  • հաճախակի լվանալ ձեռքերը.
  • հյուր չընդունել.
  • հերմետիկ փակել աղբամանը.
  • հետևել ախտանշանների զարգացմանը.
  • եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/վատթարացում  կամ նոր ախտանշաններ, զանգահարեք՝ 060-83-83-00:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում