ԹԹերեզա Կասյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի դիմումը` ՀՀ քաղաքացիներին, ՀՀ Կառավարությանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի դիմումը` ՀՀ քաղաքացիներին, ՀՀ Կառավարությանը

Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ Կառավարություն

Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը:

Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգները, ավելի քան երբևէ, պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու վարակի հնարավոր տարածումը,  ինչպես նաև դրա բացասական հետևանքներն ու ազդեցությունը մեր ազգային հավաքական շահերի վրա:

Գնահատելով ստեղծված  կացությունը`  ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը.

Դիմում է մեր հայրենակիցներին՝ կոչ  անելով  զգոն լինել և  չմատնվել  խուճապի:

Դիմում է ՀՀ Կառավարությանը՝

պատրաստակամություն հայտնելով իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով  ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված  աշխատանքներում և գործողություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում