ՆՆարե Ոսկանյան

Հնարավորություն է տրվել մինչև 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները. Ջավադյան

Հնարավորություն է տրվել մինչև 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները. Ջավադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ընդգծեց, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն, բնականոն  ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրելու լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ տեղեկացրեց, որ պայմանավորվել են առևտրային բանկերի հետ, որ հնարավորություն տրվի մինչև 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները, հետաձգել վարկերի մարումները, երկարացնել վարկերի ժամկետները: «Հարկ եղած դեպքում իջեցնել տոկոսադրույքները, և այդ ամենն անելու դեպքում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է, որ արդեն այսօր բանկերն այդ հնարավորությունն ունեն: Ցանկացած առանձին դեպքով էլ բանկերը, բացի նրանից, որ կիրականացնեն անհատական վերաբերմունք ցանկացած հաճախորդի նկատմամբ, նաև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու Կենտրոնական բանկ և ստանալու համապատասխան աջակցություն»,- նշեց Ջավադյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում