ՆՆարե Ոսկանյան

Օդային ճանապարհով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադարձից հետո կանցնեն կարանտինային ստուգման

Օդային ճանապարհով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադարձից հետո կանցնեն կարանտինային ստուգման

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստում նշեց, որ արտակարգ դրության ժամանակ ՀՀ  քաղաքացիներին արգելվում է ՀՀ տարածքը լքել ցամաքային ուղղություններով, օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալու դեպքում կանցնեն կարանտինային ստուգում:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ և պայմանավորվել են երկշաբաթյա ժամկետով հաղորդակցությունը՝ միայն ուղևորափոխադրումների մասով, դադարեցնել՝ ապահովելով միայն քաղաքացիների վերադարձը իրենց երկիր՝ ՌԴ և Հայաստան: Պայմանավորվել են նաև, որ բեռնափոխադրումները կշարունակվեն նույն ռեժիմով: Վարչապետն ընդգծեց, որ կան փոխադարձ որոշումներ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի հետ:

Արտգործնախարարն առաջարկում էր բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելել՝ անկախ նրանից՝ օդով թե ցամաքով: «Եթե մենք ունենում ենք փոփոխվող ցանկ, այսօր մենք մի խումբ երկրների ենք նշում՝ որպես արգելք ունեցող, վաղը՝ երրորդ, չորրորդ, և  դա կառավարելը լինելու է շատ բարդ»,- նշեց նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ արտգործնախարարն առաջարկում է ավելի տոտալ արգելք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում