ՆՆարե Ոսկանյան

Էստոնիայի կառավարությունը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել

Էստոնիայի կառավարությունը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել

Էստոնիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել: Արտակարգ իրավիճակը կշարունակվի մինչև 2020 թ. մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել: Այն նաև ազդում է դպրոցների, մշակութային կյանքի և նավարկության վրա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանատունը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում: 

Ներկայացվում են արտակարգ իրավիճակի միջոցառումները՝

  • Բոլոր հասարակական հավաքներն արգելված են:
  • Մարտի 16-ից բոլոր դպրոցները դադարեցնում են առկա ուսուցումը. այն կփոխարինվի տնային ուսուցմամբ: Բոլոր տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն դպրոցներին ու համալսարաններին մարտի 13-ին կտրամադրվեն ուղեցույց և նյութեր հետագա դասապրոցեսի համար:
  • Համալսարաններում և հետազոտական հաստատություններում հետազոտությունների իրականացումը կշարունակվի:
  • Մանկապարտեզների և երեխաների խնամքի հաստատությունների աշխատանքային ժամերը և կազմակերպումը կորոշեն մանկապարտեզի համար պատասխանատու տեղական մարմիններն ու իշխանությունները:
  •  Քաղաքացիները ստիպված կլինեն անցնել սանիտարական ստուգումներ ցամաքային սահմանային անցակետերում, ինչպես նաև լրացնել այն ձևաթղթերը, թե երբ են նրանք մտել Էստոնիա և որտեղ են եղել: Օդանավակայաններում և նավահանգիստներում կներդրվի սանիտարական հսկողություն, իսկ հարցաշարերը կներդրվեն նաև ցամաքային սահմանային անցակետերին:
  • Տալլին-Ստոկհոլմ-Տալլին ուղևորատար նավի տոմսերի վաճառքը կդադարեցվի: Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կմշակվեն և կիրականացվեն վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներ:
  • Գրադարանները բաց են մնում միայն սահմանափակ չափով:
  • Թանգարաններն ու կինոթատրոնները փակ կլինեն այցելուների համար մինչև մայիսի 1-ը:
  • Արգելվում են բոլոր ներկայացումները, համերգները և գիտաժողովները:
  • Բոլոր մարզական միջոցառումներն արգելված են մինչև մայիսի 1-ը:
  • Այցելության արգելք կլինի բոլոր խնամքի տներում, հիվանդանոցներում և կալանավայրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում