ՆՆարե Ոսկանյան

Դիմի՛ր առցանց. Սոցիալական ապահովության ծառայության հորդորը

Դիմի՛ր առցանց. Սոցիալական ապահովության ծառայության հորդորը

Սոցիալական ապահովության ծառայությունը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տարածքային բաժին այցելության հրատապ անհրաժեշտության դեպքում պահպանել հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաև ըմբռնումով վերաբերվել ծառայության աշխատակիցների գործունեության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման խնդրանք-հորդորին: 

Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ շեշտել է՝ սույն հաղորդագրությունը տարածվում է բացառապես վիրուսի տարածման կանխարգելման նպատակով և ամուր առողջություն մաղթում մեր հայրենակիցներին: Առանձին ծրագրերով կարող են իրենց դիմումն ուղարկել առցանց եղանակով: (հղումը՝ http://online.ssa.am/)

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում