ՆՆարե Ոսկանյան

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հնարավոր է հաղորդակցվել առցանց. Ավինյան

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հնարավոր է հաղորդակցվել առցանց. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային  կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։  Հորդորում է՝․

  • Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը, և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին.
  • բոլոր վճարումներն իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «ԹելՍել», «ԻզիՓեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով.
  • ոստիկանության և ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից.
  • կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով.
  • պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հավելեմ նաև, որ պետական մարմինների աշխատակիցները անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mulberry համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում