ՆՆարե Ոսկանյան

COVID-19-ի տարածումը կանխելու միջոցները

COVID-19-ի տարածումը կանխելու միջոցները

Նոր կորոնավիրուսը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդ օդակաթիլային եղանակով՝ խոսելու, հազալու, փռշտալու ընթացքում արտադրված  կաթիլների միջոցով: Այդ կաթիլները կարող են հայտնվել, գտնվել մարդկանց բերանում կամ քթում: Դրանք բավականին ծանր են և չեն կարող օդում հեռու տարածվել, այլ գրեթե 1 մետր հեռավորության վրա, և մնում են առարկաների մակերեսին: Այդ է պատճառը, որ մարդկանց միջև փոխանցումը կատարվում է միայն սերտ շփման պարագայում: Այս մասին նշվում է առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:

Ներկայացվում է, որ վիրուսի՝ առարկաների մակերեսին գոյատևելու հստակ ժամանակն առայժմ հայտնի չէ: Ուստի ավելի լավ է առարկաները հաճախ ախտահանել, հատկապես այն վայրերում, որտեղ վարակակիրներ են գտնվում: Նշվում է նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը հաճախակի ձեռքերը լվանալն է՝ ջրով կամ ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում