ՆՆարե Ոսկանյան

Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ

Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ

Առողջապահության նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացնում է, թե ինչպե՞ս և ո՞ր դեպքում պետք է դիմակ կրել: Նշվում է, որ առողջ մարդը պետք է դիմակ կրի միայն այն դեպքում, երբ պացիենտի է խնամում, ինչպես նաև հազալու կամ փռշտալու դեպքում: Դիմակներն արդյունավետ են, երբ համակցվում են  ձեռքերի հաճախակի լվացմամբ և ջրով  կամ ախտահանմամբ՝ ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Եթե կրում եք դիմակ, ապա պետք է իմանալ, թե ինչպես այն օգտագործել: Պետք է նախքան դիմակ հագնելը՝

  • լվանալ ձեռքերը օճառով, ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով.
  • ծածկել բերանը և քիթը դիմակով և համոզվել, որ հնարավորինս հերմետիկ հպվել է դեմքին.
  • խուսափել դիմակին դիպչելուց այն կրելու ընթացքում, իսկ եթե դիպել եք՝ ապա լվանալ ձեռքերն օճառով. 
  • փոխարինել դիմակը նորով, երբ այն խոնավանում է կամ կրելուց հետո առնվազն անցել է 4 ժամ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում