Առողջապահության նախարարությունը տեսանյութի միջոցով ներկայացնում է քայլեր, որոնք կկանխեն կորոնավիրուսի տարածումը: Խորհուրդ է տրվում՝
- հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց.
- հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով.
- խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց.
- վատառողջ լինելու՝ նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը.
- ջերմություն, հազ և շնչառության դժվարություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի.
- հարցերի դեպքում զանգահարել շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060-83-83-00.
- հետևել միայն պաշտոնական լրահոսին:










