ՆՆարե Ոսկանյան

Խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում հետևել միայն ստուգված հարթակներին

Խարդախությունների զոհ չդառնալու համար խորհուրդ է տրվում հետևել միայն ստուգված հարթակներին

Հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html)՝ կեղծվածները առաջարկում են ֆայլը ներբեռնել ու տեղադրել համակարգչում` կորոնավիրուսի մասին վերջին թարմացումներին տեղեկացված լինելու համար։

Նման խարդախությունների զոհ չդառնալու համար Անձնական տվյալների պաշտպմանության գործակալությունը խորհուրդ է տալիս հետևել տեղեկություններին միայն ստուգված հարթակներում, որոնցից են՝

Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝
https://coronavirus.jhu.edu/map.html

https://www.worldometers.info/coronavirus/

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ https://ncdc.am/coronavirus/

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում