ՆՆարե Ոսկանյան

Օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում. Գևորգյան

Օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում. Գևորգյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպում է ունեցել ալկոգելի ներքին արտադրողների հետ: Օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում: Գևորգյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ խոշոր դեղատնային ցանցերը ստանում են, և շատ արագ սպառվում է, թեև բնակչության թվով այն կարծես թե բավականացնում է:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ կա նաև պահեստավորված խմբաքանակ, եթե ուսումնական հաստատություններում դրա անհրաժեշտությունը լինի: Անդրադառնալով դիմակների գների փոփոխությանը՝ Գևորգյանը նշեց, որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվել, թեև տնտեսվարողները հայտնում են, որ գների նվազեցման միտում կա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում