ՆՆարե Ոսկանյան

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 123-ամյակն է

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 123-ամյակն է

Այսօր ընթերցասեր հանրությունը տոնում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի 123-ամյակը: Չարենցը մահացավ 40 տարեկանում՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն: 

Ես արդեն անցել եմ ճանապարհը 

Երկրային բոլո՜ր հույզերի...

Կարսում ծնված Չարենցն իր ծննդավայրն այսպես է բնութագրել. «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»:

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1914 թվականին էլ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

       

                                                                                                 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում