ՄՄարի Կոստանյան

Մարիա Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի գնդակոծությունների մասին

Մարիա Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի գնդակոծությունների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է  հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի զարգացումները՝ վերջին շրջանում  Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների գնդակոծությունները:

«Դժբախտաբար, սահմանին ու շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ակտիվացնել քաղաքական միջոցներով հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված բանակցային գործընթացը»:

Մարիա Զախարովան նաև ցավակցական ուղերձ է հղել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակելու է հետևել ու մեկնաբանություններ անել այս թեմայի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում