ՎՎարդան Հովսեփյան

Չի կարող լինել ավելի բարձր քաղաքական նպատակ, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը. վարչապետ

Չի կարող լինել ավելի բարձր քաղաքական նպատակ, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը. վարչապետ

Վայոց ձորի Զառիթափ գյուղում քարոզչության շրջանակում իր ելույթն ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կորոնավիրուսի հետ կապված տարաբնույթ լուրերի և դրա ռիսկերով պայմանավորված քարոզչությունն ընդհատելու կոչերի մասին:

«Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է: Քանի դեռ կառավարությունը չի ասել, որ որևէ բան այսպես է, լուրերին մի՛ հավատացեք: Գիտեք, էլի, հիմա կսկսեն լեգենդներ հնարել և  արդեն հնարում են: Մենք հիմա, փառք Աստծո, կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ չի կարող լինել ավելի բարձր քաղաքական նպատակ, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը:

«Եթե կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի: Ամեն դեպքում ուզում եմ բոլորիդ խնդրեմ, որ չնայած ձեր օդը մաքուր է, բայց առողջապահության նախարարության հրապարակած պլակատներում գրված խորհուրդներին հետևեք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում