ՌՌոզա Խաչատրյան

«Ոչիստների իշխանություն» Հայաստանում այլևս չի լինելու. Փաշինյան

«Ոչիստների իշխանություն» Հայաստանում այլևս չի լինելու. Փաշինյան

Այն անձինք, որոնք ժողովրդին թալանել են, ամեն կոպեկը հատ-հատ պետք է վերադարձնեն: Այդ մասին Շինուհայր համայնքում ԱՅՈ՛-ի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Դու՝ Սերժ Սարգսյան և ձեր ընտանիքի անդամները, միլիոններ էիք կուտակում, իսկ հիմա փախցրել եք դրանք ու եվրոպաներում եք պահում, բա Արցախի մասին չե՞ք մտածում: Ասում եմ անվանական՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան՝ եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին պետք ա դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ոչիստների իշխանություն» այլև չի լինելու Հայաստանում՝ ակնարկելով նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

«Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Նրանք հիմա միայն մի բան ունեն անելու՝ կամավոր թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին: Ու ժողովուրդը կքննարկի՝ ների՞ նրանց, թե՞ չների»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ գումար ավել ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, և այդ 2.5 միլիարդից 1.2-ը առնվազն պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված փողերը լինեն:

«Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են և նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են և նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և նրա ընտանիքի և մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն: Իսկ Սահմանադրական դատարանը նրանց հույսն է: Սերժ Սարգսյանի գույքը և նրա փեսայի թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև տարել Իտալիա պահել է: Բայց ժողովրդի ձեռքերը երկար են, ուր էլ պահեն, հասնելու ենք, հետ ենք բերելու: Քանի ես վարչապետ եմ, բոլոր հնարավոր միջոցներով այդ կոպեկների հետևից գնալու եմ»,- ասաց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում