ՆՆարե Ոսկանյան

Մաշտոցի պողոտայում վնասվել են 8 թեղի և 2 սոսի

Մաշտոցի պողոտայում վնասվել են 8 թեղի և 2 սոսի

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 20/7 հասցեում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնց հետևանքով վնասվել են 8 թեղի և 2 սոսի: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանն ու ավագանու մի քանի անդամներ շտապել են դեպքի վայր: Այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Որոշվել է՝ հիմքից հատել 2 փտած թեղի: Փչակներով թեղին ևս կհատվի՝ 15 օրվա ընթացքում մեկ արևելյան սոսի տնկելու պայմանով: Ծառերի վնասված մասերը կպատվեն հատուկ քսուքով, իսկ բաց արմատները կծածկվեն հողով: Որպես փոխհատուցում սրճարանատերը կառուցապատումից հետո շրջակայքում կտնկի բարձր, գեղազարդ 15 ծառ ու թուփ:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում